Մամուլ 5 տարի առաջ - 10:25 17-02-2021

ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են տարածվում Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Նախ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկարներ տարածվեցին, ապա գրվեց, որ ռուսներն են դրդել հանել արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքեց դա։ Ավագանու անդամներից մեկն էլ կանգուն արձանի տեսանյութը տարածեց։ Ինչի՞ց է ծագել աղմուկը։

Մեր աղբյուրն ասաց, որ արձանի պատվանդանը կառուցվել է անցած տարի, սեպտեմբերին պետք է տեղադրվեր կիսանդրին, բայց պատերազմը խանգարել է, եւ այն տեղադրվել է 2021-ի հունվարի 25-ին, սակայն պաշտոնական բացման արարողություն չի եղել։ «Կիսատ աշխատանքներ կան, պետք է ավարտենք, նոր բացումն անենք։ Փողոցը, որտեղ տեղադրվել է, պետք է ասֆալտապատեինք, բայց պատերազմը սկսվեց՝ չարեցինք, եկող տարի է նախատեսվում։ Արձանի երկու կողմը քանդված է, քանդակագործը պիտի գա՝ տեղում շտկի։ Ես չգիտեմ՝ ով էր ինքնագլուխ գնացել, արձանը բացել, ու նման խոսակցություններ տարածվեցին»,- ասաց քաղաքապետը։

Մեզ հայտնեցին, որ ի սկզբանե քաղաքապետին ասվել է, որ կիսանդրին պետք է հանեն-տանեն՝ կիսատ գործն ավարտեն։ «Թե ով էր ասել, ինչու, չգիտեմ»,- ասացին։ Քաղաքապետը, սակայն, վստահեցրեց, որ արձանն իր տեղից չի շարժվելու. «Այս պահին չկա նման խոսակցություն»։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից