Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:18 21-05-2024

Կոտայքում 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com

Մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՏ պոլիտրավմա՝ հարցական» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Լ․ Ն․-ն է, ով մեկ օր հետո «կատատրավմա, ծոծորակոսկրի, կոնքի, ստորին վերջույթի առաջին մատի կոտրվածք, թոքի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է մայրիկի անուշադրության հետևանքով՝ իրենց բնակարանի ննջասենյակում առկա մահճակալին կանգնելու, պատուհանը բացելու և պատուհանից դուրս ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: