Արտաքին 2 տարի առաջ - 15:28 17-05-2024

Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կտեղափոխվի նոր շենք և կվերսկսի աշխատանքը դիվանագիտական ​​առաքելության գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո:

«Անցյալ տարվա հունվարին Իրանում մեր դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից էր վերջին մի քանի ամիսների ընթացքում դեսպանատան անվտանգության ապահովման հարցը: Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների արդյունքում մեր ակնկալիքները հասցվել են մյուս կողմին: Այդ կապակցությամբ իրանական կողմը համապատասխան աշխատանք է կատարել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու համար, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ դեսպանատան նոր վայրն արդեն որոշված ​​է․ «Ներկայումս նշված վայրում և շենքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, այս աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի