Ներքին 2 տարի առաջ - 14:35 17-05-2024

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, կմտածեմ. ՔՊ-ական պատգամավոր

Ես բացառում էի, որ երբեւէ կունենանք մի իրավիճակ, երբ Եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, բայց կյանքն անպես է փոխվել, որ ոչ մի բան չի կարելի բացառել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հարցին, արդյոք հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ եթե լինի առաջարկ, արդյոք կհանդիպի, նա պատասխանեց. «Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի եւ օրակարգը ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, նա արձագանքեց. «Ոչ, ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը:

Հիմա շարժում է ընթանում, մարդիկ իրենց տեսակետը արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են: Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմպիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, ինչքան հիշում եմ՝ ժամկետներ էլ էին նշում, այդ գործընթացը յուրաքանչյուր ոք կարող է տանել առաջ: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Թունյանը նկատեց, որ այն օրակարգը, որը կա շարժման մոտ, խիստ տարբերվում է իրենց օրակարգից:

Անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իմ տեղեկություններով Կիրանցի ճանպարհն այս պահին բաց է: Բնական է, որ մարդիկ ունեն դժգոհություններ եւ ակնհայտ են այդ դժգոհություններն ու մտահոգությունները: Դրա հանմար կա գործընթաց, որը ՀՀ կառավարությունը կատարում է: Ինչ որոշում էլ ընդունվում է, միշտ լինում են դժգոհ մարդիկ, եւ գոհ մարդիկ: Հասկանալի է, որ մեր որոշ քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծվում, իրենց ունեցվածքի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց եթե դա անհրաժեշտ է Հայաստանը ընդհանուր անվտանգության տեսանկյունից, ուրեմն պետք է հավասարակշռվի այդ ամենը»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում