Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-05-2024

Ինչու է թշնամուն հանձնվող տարածքների արձանագրության ստորագրումը հետաձգվում․ կառավարությունում լուռ են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձանաժողովները ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարությամբ սահմանազատված, իսկ իրականում Ադրբեջանին հանձնվող հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մինչև մայիսի 15-ը, սակայն առ այս պահը հայտնի չէ՝ կստորագրվի՞ այսօր այդ փաստաթուղթը, թե՞ ոչ:

Հատկանշական է, որ Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու սահմանազատումը այս 3 կետերում, պարզ չէ նաև՝ արձանագրությունը կստորագրվի առանց այդ 3 կետերի սահմանազատմա՞ն, թե՞ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Կիրանցի հատվածում 12 սահմանային կետերից 8-ն արդեն իսկ որոշված է, սյուները տեղադրված են, սակայն դեռևս առկա է սահմանազատման ենթակա 3 կետ, որոնց շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

«Մենք ունենք 3 կետ, որոնք առավել զգայուն են, մենք խնդիրը կլուծենք էնպես, որ նրանք դա բավարար կհամարեն, Կիրանցի ժողովուրդը կհամարի բավարար: Հենց այս պահին աշխատանքը գնում է էդ ուղղությամբ»,- ասել էր նա:

Այս պահին հստակ չէ նաև հարցը, թե սահմանազատված հատվածներից Հայաստանի զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։ Փաշինյանի աշխատակազմն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանազատումից հետո զորքերի հետքաշումը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Բացի այդ, փորձեցինք նաև պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսզանգերը կրկին անպատասխան մնացին։

Այպիսով՝ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնի կառավարությունը խորհրդանշական լռություն է պահպանում և չի մանրամասնում՝ թշնամուն հանձնվող տարածքների վերաբերյալ արձանագրությունը կստորագրվի՞, թե՞ չէ։ Այս պահի դրությամբ հստակ է, որ մի շարք հատվածներում տարածքների հանձնման գործընթացը կասեցվել է, ինչը Բագրատ Սրբազանի գլխավորած համազգային շարժման հաջողությունն է։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա