Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 21:30 14-05-2024

Ինչ ուղու վրա է համապետական շարժումը. հիմնական ձեռքբերումները և բացթողումները. քաղտեխնոլոգի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բագրատ Սրբազանի գլխավորած համազգային պայքարն օրեցօր ավելի մեծ թափ է ստանում և անհանգստացնում իշխանականներին, ովքեր առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

Միևնույն ժամանակ շարժման ընթացքում, որտեղ բացի հանրահավաքներից կազմակերպվում են նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, ականատես ենք լինում ուժային կառույցների կոշտ հակազդեցությանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ ռազմավարական առումով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ճիշտ ուղու վրա է, սակայն որոշ տակտիկական բացթողումներ այնուամենայնիվ առկա են։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների տեսանկյունից բավականին գրագետ աշխատանք է կատարվում և ճիշտ տեխնոլոգիաներ են կիրառվում.

«Հատկապես փիար տեխնոլոգիան և տեղեկատվական հոսքերի կառավարումը շատ ավելի գրագետ է կատարվում։ Երևում է, որ այստեղ մասնագիտական ձեռք է աշխատում»։

/Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան/

Անդրադառնալով համապետական շարժման բացթողումներին ու թերություններին՝ Արմեն Բադալյանը դրանց շարքում մատանշեց այն հանգամանքը, որ անհնազանդության գործողությունները տեղի են ունենում հիմականում Երևանի Փոքր կենտրոնում, երբեմն նաև մեծ կենտրոնում, իսկ ծայրամասային թաղամասերում կարծես թե այդ գործողությունները լիարժեքորեն չեն կազմակերպվում։ Բացի այդ, նա նկատեց, որ շատ հաճախ գործողությունները միառժամանակ չեն կատարվում, ինչի դեպքում ոստիկանները չէին կարողանա բոլոր տեղերը հասնել։

«Տեղեր կան, որ փողոց փակելու տեխնոլոգիան է սխալ, հատուկ ձևեր կան, թե ինչպես է պետք այդ ամենը կազմակերպել։ Այսինքն՝ թերություններ կան, որոնք պետք է շտկվեն, որպեսզի շարժումն ավելի արդյունավետ կերպով ընթանա։ Հատկապես անհրաժեշտ է մայրաքաղաքի ծայրամասերում ակտիվություն դրսևորել, որովհետև Կետրոն արդեն ակտիվացած է, իսկ ծայրամասերում ակտիվություն չի նկատվում»,- կարծում է նա։

Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ խնդիրներ կան նաև միջպետական մայրուղիները փակելու հարցում և պետք է հաշվի առնել, թե որ մայրուղիներն են անհրաժեշտ փակել՝ ցանկալի արդյունք ստանալու համար։ Ըստ նրա՝ շարժման համար բավականին մեծ թերություն է, որ վերջինիս անդամները չեն խափանում մետրոյի աշխատանքները, որը չափազանց կարևոր լոգիստիկ կառույց է։

«Երբ դու ժամը 8։30-ին խափանում ես մետրոյի աշխատանքը, փաստացի պարալիզացնում ես նաև պետական հիմնարկների աշխատանքը, քանի որ աշխատանքի գնացողների մի մասը օգտվում է նաև մետրոյից, իսկ եթե չես խափանում, փաստացի չես խափանում նաև պետական հիմնարկների աշխատանքը։ Այսինքն՝ մետրոն փակելով՝ ցուցարարները փակում են նաև պետական հիմնարկները, և այլևս կարիք չկա, որ նրանք գնան ու այդ հիմնարկների մուտքերը փակեն»,- շեշտեց նա՝ վերահաստատելով՝ այս պահին կան որոշակի թերություններ, որոնք շտկման կարիք ունեն։

Հարցին, թե արդյոք ուժայինների կոշտ արձագանքը վկայո՞ւմ է այն մասին, որ իշխանություններն անհանգստացած են շարժման հետագա ծավալմամբ, որքան էլ հանրությանը փորձեն հակառակը համոզել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իշխանությունների մտահոգությունների մասին տեղեկություններ չունի, քանի որ վերջիններիս հետ շփում չունի։ Ինչ վերաբերում է ուժայինների կոշտ վերաբերմունքին, ապա քաղտեխնոլոգի համոզմամբ՝ վերջիններս ինչ հրահանգ ստանում են այն էլ կատարում են.

«2018 թվականին հրահանգ էին ստացել լինել թավշյա, թավշյա էին, հիմա հրահանգ են ստացել կոշտ լինել, կոշտ են։ Բայց դրա տեխնոլոգիաներն էլ կան. պետք է նստել և մտածել, թե ինչպես է հնարավոր չեզոքացնել այդ իշխանապահ կառույցների կոշտ դիմադրությունը։ Դա էլ է հնարավոր, ոչ մի խնդիր չկա, եթե հարկ համարեն, կմտածեն ու անմիջապես կարող են դրա դեմն առնել և չեզոքացնել նրանց գործողությունների արդյունավետությունը։ Պարզապես պետք է մտածեն այդ ուղղությամբ, հենց մտածեն, կգտնեն․ շատ հեշտ է այդ ճանպարհը գտնելը»։

Բադալյանից նաև հետաքրքրվեցինք, թե իր համոզմամբ շարժման առաջնորդները արտաքին դերակատարներին համապատասխան ուղերձներ փոխանցե՞լ են՝ ինչին ի պատասխան նա ասաց, որ թեև շարժման փիար արշավը բավականին հաջող են իրականացնում, սակայն շարժումը դեռևս չի հասել այն փուլին, որ արտաքին դերակատարներին ուղերձներ հղելու կարիք լինի։ Ինչ վերաբերում է հանրահավաքի ժամանակ հնչեցված դիրքորոշումներին ու կետերին, ապա դրանք դեռևս սաղմնային վիճակում են և ներկայացվում են հասարակությանը, որովհետև դրա կարիքը կա։

Քաղտեխնոլոգը հավելեց՝ այս հարցին դեռևս պետք չէ լուրջ մոտենալ, որովհետև շարժումը դեռևս չի հասել այն փուլին, երբ Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնից րոպեներ են բաժանում ու իր ուղերձները կարելի է արդեն քննարկել։ «Դա պարզապես քաղաքական ուժ էր, որն իր հռչակագիրն էր ներկայացրել, ոչ ավելին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Ուրիշի տանն ապրող փոխքաղաքապետը և նրա տարեկան 74 մլն եկամուտը․ Սուրեն Գրիգորյանի և կնոջ ունեցվածքը
13:57 Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել․ սրտի խնդիրներ ունեցող տարեց թոշակառուն ստիպված ոտքով է գնացել տուն
21:36 Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն
09:55 Թոշակառուն 63 000 դրամով քարտ ա առնում, 30 օր չի ակտիվացնում ու մեկ էլ 63 000-ը ֆուկ ա լինում
21:51 Մխիթարյանը բուժզննում է անցել․ հայտնի է պատասխանը
07:36 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. Ժողովուրդ
18:04 «Քաղաքում սատանա կա»․ աղբահանության աշխատակիցները քաշքշել են քաղաքացուն
13:26 Հայտնի է՝ երբ և որտեղ վերջին հրաժեշտը կտան Մհեր Սահակյանին
20:30 Հանուն գիտության զարգացմա՞ն, թե՞ բանակից ազատվելու․ Վահան Կոստանյանի պայքարի տխուր վերջաբանը
12:21 Ծնողները ավագ դպրոց, թե քոլեջ ընտրելուց առաջ պետք է նաև տրանսպորտի գինը հաշվի առնեն