Ներքին 2 տարի առաջ - 19:46 14-05-2024

Հանդիպումներ են տեղի ունեցել Երևանում անցկացվող ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երևանում մայիսի 14-ին մեկնարկած 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում հայկական կողմը հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, գերատեսչության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի միջև հանդիպումով:

«Վերջինիս հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հանդիպումը ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններին, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի և Լիտվայի Հանրապետությունների պատվիրակությունների հետ: Կողմերն անդրադարձել են գերատեսչական մակարդակում համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել նաև Սան Մարինոյի Հանրապետության պատվիրակության հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել առաջին պաշտոնական շփումները կառավարությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև ուսումնասիրել ՎԶԵԲ-ի շրջանակներում համագործակցության ուղղությունները և երկկողմ տնտեսական համաձայնագրերի ստորագրման գործընթաց սկսելու հնարավորությունը:

Նույն օրը ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից:

Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie