Մամուլ 2 տարի առաջ - 07:11 14-05-2024

Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իր խորհրդական Պետրոս Պետոյանի։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Պետոյանի պաշտոնական կենսագրությունը, պարզեց, որ պաշտոնյան իր նշանակման իրական օրվա մասին կենսագրական տվյլաներում գրել է՝ մարտի 19։

Անհամապատասխանության նման մեծ` 14-օրյա ինտերվալը չէր կարող վրիպման արդյունք լինել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում ակնհայտորեն չեն տիրապետում իրավիճակին եւ պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը։

Հ.Գ. Չի բացառվում, որ ՔՊ-ի օրոք անձը նախ «նշանակվում» է ամենակարեւոր պաշտոնին, ապա նոր ֆորմալ առումով հրամանագրվում է՝ օրինական կարգով. կամ էլ Պետոյանը ուղղակի դրանք շփոթել է կենսագրությունը լրացնելիս, բայց, անհարմար է այս դեպքում էլ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում