Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 11-05-2024

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։ Այսինքն, Հայաստանին տրամադրվում է 100 մլն դոլարի ֆինանսավորում՝ փաստացի 6 ամսվա համար:

Այս հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ մեկ ամիս առաջ իշխանությունները մեծ աղմուկով ազդարարում էին, թե Բրյուսելը 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն դոլարի: Ընդ որում, նշյալ 270 մլն դոլարը պետք է տրամադրվի հաջորդող չորս տարվա ընթացքում, ինչը նշանակում է յուրաքանչյուր վեց ամսվա հաշվարկով՝ 33 մլն եվրո։

Փաստացի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը այս տրամաբանությամբ երեք անգամ ավելի շատ գումար է հատկացնում, բայց այդ մասին իշխանությունները գրեթե չեն խոսում:
Ի դեպ, հավելենք, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
17:47 Կապանի օդանավակայանի մոտ վնասված եղեգնակատու են հայտնաբերել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի