Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 10-05-2024

Վստահ եմ, որ Սրբազանը գործը տանելու է մինչև վերջ. հարցում

Երևանում մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր, ակցիաներ են կազմակերպվում։ Դրանց մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

Oragir.News-ը հետաքրքրվել է քաղաքացիներից, թե ինչ ակնկալիք, սպասումներ ունեն շարժումից։

Հարցվածները դրական ակնկալիքներ և ցանկություններ են արտահայտում։

«Ակնկալիք ունենք, որ նորից վերադառնալու ենք Արցախ, ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում, հայ ենք կոչվելու և քրիստոնյա»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

«Տրամադրված ենք հաղթելու, բարին պիտի հաղթի»,- նշեց մեկ այլ ցուցարար։

«Վստահ եմ, որ Սրբազանը այս գործը տանելու է մինչև վերջ»,- վստահություն հայտնեց մեկ ուրիշը։

«Ուզում եմ քինամ Արցախ։ Առանց թուրքի Հայաստան»,- ասաց մի պատանի ցուցարար։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ երթով դուրս էին եկել Կիրանցից և շարժվվել Երևան։ Նրանց են միացել հազարավոր մարդիկ։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 9-ին և 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի են ունեցել հանարահավաքներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ