Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:47 09-05-2024

Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ

Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Վակցինան, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ:

Դասախոսնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված, կգործուղվեք միֆական ակադեմիական քաղաք ու կմնաք գործազուրկ, թե՞ կմնաք հայկական բուհերի հենասյուն:

Մանկահասակ երեխաների ծնողնե՛ր, ձեր այսօրվա պայքարից է կախված՝ ձեր երխաների ծննդականը, ատեստատը, զին. գրքույկը հայկական կլինի, թե ձեր երեխաները բառդել-կայանատեղի վերածված վիլայեթի սպասավոր դաս կդառնան կամ աշխարհով մեկ թափառող հայրենազուրկ:

«Քաղաքականությամբ չզբաղվող» բոլոր մասնագետնե՛ր, եթե դուք այսօր չպայքարեք, օտարի, նվաճողի, թշնամու քաղաքականությունը հաճույքով, դաժանորեն եւ հետեւողականորեն կզբաղվի բոլորովդ:
Շատերիդ են զսպաշապիկ հագցրել, մտածում եք, որ կկորցնեք աշխատանք, սոց. ծառայություններից օգտվելու հնարավորություն, կարիեռայի աճ….

Բայց եթե ՀԱՅՐԵՆԻՔ կորցնելու իրական վտանգը ձեզ չի վախեցնում, դուք կկորցնեք ամենն ինչ հիմա ունեք ու թանկ է ձեզ համար:

Համոզված եղե՛ք դրանում»։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին