Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:29 05-05-2024

Իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է․ Տիգրան Աբրահամյան

Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների:

Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ և իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն, որ այս դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է:

Որքան այս պարզ ճշմարտությունը շուտ գիտակցեն այնքան իրենց համար լավ:

Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին