Ուղիղ եթեր
ՌԴ-ի միջուկային զինանոցը մաշված է․ Մոսկվան այն չի կիրառի, եթե անգամ իր տարածքը թիրախավորեն
copy image url

ՌԴ-ի միջուկային զինանոցը մաշված է․ Մոսկվան այն չի կիրառի, եթե անգամ իր տարածքը թիրախավորեն

Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 03-05-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը նախօրեին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարված հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս հայտարարությունն արժանացավ ինչպես Մոսկվայի կոշտ քննադատությանը, այնպես էլ բազմաթիվ մտահոգություններ առաջացրեց, որ սա կարող է ընդլայնել ռազմական գործողությունների սահմանները, ինչպես նաև հանգեցնել ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառմանը։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ երեկ ընդունեց, որ ռազմաճակատում գերակայությունը ռուսական կողմինն է, ինչպես նաև նշեց՝ Կիևը սպառազինություն ստանալու հարցում խնդիրների է բախվում։ Այս արձանագրումից հետո մի շարք փորձագետներ համոզմունք հայտնեցին, որ առաջիկայում Կիևը ստիպված կլինի Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել և համաձայնել, որ պատրեազմը ՌԴ-ի պայմաններով դադարեցվի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ բացի Մեծ Բրիտանիայի արտգործնախարարից, օրերս նման հայտարարություն նաև ԱՄՆ-ից էր հնչել, ինչը, հաստատում է արդեն տեղի ունեցած փաստը․ «Մենք տեսնում ենք, որ Կիևը արդեն մի քանի ամիս է, ինչ հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքի խորը թիկունքին՝ հիմնականում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ուստի արևմուտքի համար իմաստ չուներ շարունակել նախկին քաղաքականությունը և դուրս մնալ գործընթացից»։

Քաղաքագետի համոզմամբ՝ այսպես, թե այնպես Արևմուտքը չէր կարող այդ գործընթացը վերահսկել՝ առանց Ուկրաինայի ու վերջինին հետ ունեցած հարաբերությունները վնասելու։ Նա նշում է, որ այս դեպքում արևմուտքում փաստացի արձագանքում են այն իրավիճակին, որը փաստացի արդեն ձևավորվել է։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե ուկրաիանան արևմտյան զենքով հարվածի ՌԴ-ի տարածքին՝ Ռոբերտ Ղևոնդյանի պատասխանեց, որ իր կարծիքով դա լուրջ հետևանքներ չի ունենա։ Ըստ նրա՝ չի լինի ավելին քան կա այս պահին, քանի որ Ռուսաստանը ռազմական գործողությունների ճակատն ընդլայնելու և այլ պետությունների ներառելու ներուժ չունի։ «Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կբավարարվի միայն կոշտ հայտարարություններով, ինչպես մինչև այժմ էր անում»,- ասաց նա։

Ղևոնդյանը նաև շեշտեց՝ չի կարծում, որ ՌԴ-ն ի վիճակի է մոտ ժամանակներս իր միջուկային զինանոցն օգտագործել։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի միջուկային զինանոցը ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես մաշված է, բացի այդ այս պահին ռուսական կողմն աշխարհաքաղաքական առումով նման հնարավորություն չունի։

Անդրադառնալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարության, որ ռազմաճակատում գերակայությունը ռուսական կողմինն է՝ քաղաքագետը համոզմունք հայնտեց, որ այն ավելի շուտ ուղղված էր Ուկրաինայի դաշնակիցներին, որպեսզի վերջիններս ավելի արագ գործողությունների անցնեն՝ մասնավորապես սպառազինություն մատակարարելու հարցում։ Նա միևնույն ժամանակ չհամաձայնեց այն պնդումների հետ, որ ռազմաճակատում Ռուսաստանի գերակայությունը Ուկրաինայի իշխանություններին չի ստիպի ռուսական պայմաններով դադարեցնել պատերազմը․

«Իհարկե Ռուսաստանը որոշակի առավելություն ունի ռազմաճակատում, ինչը դրսևորվում է փոքր առաջխաղացմամբ, բայց եկեք հաշվի առնենք, որ բավականին ժամանակ է ինչ Ուկրաիայի դաշնակիցների խոստացած օգնությունը տեղ չէր հասնում, այն նոր-նոր է սկսել տեղ հասնել»։

Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց՝ ամենայն հավանականությամբ իրավիճակը մոտ ժամանակներս ռազմաճակատում իրավիճակը կսկսի փոխվել Ուկրաինայի օգտին, քանի որ արդեն այդ երկիր են հասել F16 կործանիչների առաջին խմբաքանակը, ինչպես նաև արևմուտքի խոստացած մյուս զինատեսակները։

«Կարելի է ասել, որ այն ամենը ինչ ռազմաճակատում իրավիճակը փոխելու համար Ուկրաինային պետք էր, վերջինս սկսել է ստանալ։ Ուստի ռուսական կողմի գերակայության վերաբերյալ Ուկրաինայից հնչող հայտարարությունները վերաբերվում են այս պահին առկա և վերջին ամիսներին դաշնակիցների հապաղելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչն ամենայն հավանականությամբ շատ շուտով կփոխվի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից