Միտք Արտաքին 2 տարի առաջ - 17:08 01-05-2024

Փաշինանից դեռ գոհ են․ Ադրբեջանում «սահմանապահներն» սպասում են «Ալլահի և Իլհամի հրամանին»

Թշնամական ցանցերում տեսանյութ է շրջանառվում, որտեղ Ադրբեջանի «սահմանապահ ծառայության» (իսկ իրականում գրոհային հատուկ զորքի, որը հանդերձավորել են, որպես սահմանապահ ստորաբաժանումներ) զինվորները դիմում են «գերագույն գլխավոր հրամանատար» Իլհամ Ալիևին․ «Ներկայումս մեր դրոշը ծածանվում է հայ֊ադրբեջանական սահմանին։ Ալլահի կամքով և մեր նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով Զանգեզուրի (Սյունիքի – հեղ․) շրջանը վերցնելով` Ղարաբաղը միացնելու ենք մեր հայրենի Նախիջևանին»։

Նկատի առնենք՝ կոչն արվում է պետական զինծառայողների, այլ ոչ թե մասնավոր ռազմական ընկերության կողմից, իսկ հատկապես Ադրբեջանի նման բռնատիրական երկրում առանց բարձրագույն «դաբրո»-ի՝ ոչ թե նման քայլեր, այլ առհասարակ, պետական համակարգում որևէ գործողություն չի կատարվում։

Նկատի առնենք նաև, որ կոչը վերաբերում է Հայաստանի տարածք ներխուժելու թույլտվությանը։ Այսինքն, այդ ուժերը, որ տեղակայված են ոչ միայն հայ-ադրբեջանական «պայմանական» (ադրբեջանական մամուլի մշտական ձևակերպումն է – հեղ․) սահմանին, այլև տեղ-տեղ՝ Հայաստանում և իրենց միանգամայն պատրաստ են զգում գրավելու Սյունիքի մարզը։

Իհարկե, սա կարող է նաև լինել «համենայն դեպս» պատրաստված տեղեկատվական շանտաժ, բայց փաստը մնում է փաստ․ Արցախը կուլ տալուց և ռուսական զորախումբն այնտեղից հեռացնելուց հետո Ադրբեջանում պլանավորում են զավթել Հայաստանի տարածքները, հատկապես Սյունիքի մարզը, և դրա մասին խոսում են մշտապես։

Իսկ ի՞նչ է անում խաղաղության ձգտող Հայաստանի ղեկավարությունը։ Նիկոլ Փաշինյանը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օրիգինալ օրինակներ է բերում։ Նրան սատարող կուսակիցները միաբերան խոսում են հայկական հողերը թշնամուն հանձնելուց, որպես միակ ճիշտ ուղի, սակայն անգամ դա, իրենց իսկ խոսքով, չի երաշխավորում որևէ անվտանգություն։

Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է Հայաստանի իր գործընկերների հետ ուղիղ շփումների օգտավետության մասին։ Ադրբեջանում գտնում են, որ միջնորդավորված բանակցելը միայն վնասում է խաղաղության գործընթացին, և ըստ էության՝ սխալ կարծիքի չեն, քանի որ Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումներն օգտակար են եղել միմիայն Ադրբեջանի համար, ուստի զուտ ադրբեջանական շահերից ելնելով՝ իհարկե, Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի հետ բանակցություններն իդեալական են։ Եվ, եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով ներկայիս բանակցային ձևաչափը փոփոխվի, ապա դրա համար Ադրբեջանում կա «սահմանապահ» զորակազմ, որը պատրաստ է Ալլահի ու Ալիևի կամքով կարգավորելու հարցը՝ գրավելով այն տարածքները, որոնք պետք են՝ թյուրքական աշխարհի միացման համար։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա