Ներքին 2 տարի առաջ - 10:39 14-03-2024

Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ըստ ուսումնասիրության՝ ՀՀ դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8%-ով բարելավել է իր դիրքերը:

2023 թվականի դեկտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 11%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 7%-ը), 28%-ը` ավելի շուտ գոհ Դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 26%-ը (2023 թվականի մարտին՝ 26 %-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:

Գլխավոր դատախազությունը, կարևորելով հաշվետվու և թափանցիկ աշխատանքի միջոցով Դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, շարունակելու է իրականացնել իր սահմանադրական գործառույթները, այդ համատեքստում՝ տուժողի իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական (համայնքային) շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և այլն:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան