Ներքին 2 տարի առաջ - 16:34 01-05-2024

Ադրբեջանը այս պահին պատերազմ չի կարող սկսել՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը․ Մանուկյան

Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը։ Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ Ադրբեջանը այս պահին պատերազմ չի կարող սկսել՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը։

«Արցախի տեղահանման ու ագրեսիայի հետևանքով առաջացած միջազգային կարծիքը, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ տիրանալ հայկական հողերին, հետո ավելի հեշտ իրականացնել նվաճումը»,- ընդգծեց Մանուկյանը։

Նախկին վարչապետը նշեց, որ հարցի լուծումը թեև Երևանում պետք է փնտրել, այնուամենայնիվ Երևանում ժողովուրդը ոտքի կկանգնի, եթե տեսնի, որ Տավուշում ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի