Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն ապրիլի 24-ին հանձնարարել էր պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։