Ներքին 2 տարի առաջ - 16:33 24-04-2024

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են մի մասը Երևանի «Իզմիրլյան», մի մասն էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը մայրը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»