Ներքին 3 տարի առաջ - 21:13 05-01-2023

Opel-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները հոսպիտալացվել են․ shamshyan.com

Այսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնապատ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները վարորդի կինն է և նրանց երեք անչափահաս երեխաները, որոնց կյանքին, շնորհիվ Թալինի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»