Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 23-04-2024

Նիկոլին տեսնում եմ, թքում եմ «տելևիզորին». քաղաքացի

Բազմաթիվ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելուց հետո այդ հատվածում կհաստատվի հայ-ադրբեջանական ճանաչված սահման։

Oragir.News-ի հարցախույզն այսօր զրուցեց տարեց քաղաքացու հետ, որը յուրօրինակ կերպով էր դժգոհություն արտահայտում Փաշինյանից։

«Աննորմալ մարդը մնում է աննորմալ։ Ինչքան շատ տալիս է, այնքան շատ ուզում են, հիմարի մեկն է, մարդկային ոչ մի բան չունի»,- վրդովված ասաց քաղաքացին, հավելելով,- «Տեսնում էի դեմքը, թքում էի տելեվիզորի էկրանին, հիմա արդեն անջատում եմ, որ սրբելու կարիք չլինի»։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ