Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:31 26-07-2023

Ալեն Սիմոնյանը տեղով կորած էր, եկավ, պաշտոն գրավեց, մարդկանց վրա թքում ա․ անհետ կորածի ծնող

Այսօր քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում էին, որ արդեն 3 տարուց ավելի է՝ պայքարում են, ունեն բազմաթիվ ապացույցներ, որ իրենց որդիները գերության մեջ են, սակայն ապարդյուն։

Ծնողներից մեկը Oragir.News-ի հարցին ի պատասխան, թե այժմ իրենց խնդրով ինր գործընթացներ կան, ասաց, որ դատական պրոցեսը 3 տարի գնում է, սակայն որևէ նիստ չի եղել։

«Դատը լսվում է, 15 րոպե է տևում, նորից հետաձգվում է։ Սա անում են միտումնավոր, որ ծնողների վիճակը էլ ավելի վատանա, հիասթափվեն, չգան դատին»,- ասաց նա։

Կինը վստահ էր՝ Փաշինյանի մեջ մի փոքր խիղճ անգամ չկա, որ իրենց ակցիան նրա վրա ազդի։

«Բավականին ապացույցներ ունենք, որ մեր էրեխեքը գերեվարված են։ Վիդեոներ ունենք, որ իրենց տանում են, նստեցնում են մեքենաները, ո՞ւր ա մեր էրեխան, թող պատասխան տան։ Եթե ադրբեջանցիները ցույց են տալիս, որ մեր էրեխեքը ողջ են, ինչի՞ էստեղ ոչինչ չեն անում մեր էրեխեքին հետ բերելու մասին»,- ասաց նա։

Հիշեցմանը, որ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իր համար գերեվարվածներն իր համար արդեն կորած են, ասաց․ «Ալեն Սիմոնյանը տեղով կորած էր, եկավ, պաշտոն գրավեց, մարդկանց վրա թքում ա, մնում ա անպատասխան, իրեն թվում ա, թե ինքը ամեն ինչ կարա ասի ու անի՞»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ