Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:30 19-04-2024

3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան

Տավուշում չկա 1 մարդ, որ կողմ լինի այս գործընթացին ու բոլորն էլ կանգնած են պայքարելու համար մինչև վերջին միլիմետրը, պարզապես պետք է կարողանալ ճիշտ կազմակերպել գործընթացը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքներից թշնամուն զիջելու վերաբերյալ փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

Պետրոսյանի խոսքով՝ բոլոր պայմանավորվածությունները կարող են բեկվել, եթե քաղաքացիները ոտքի կանգնեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն․

«Գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում համոզված եղեք, որ բոլոր գործընթացները կբեկվեն, որը կունենա ամբողջական արտացոլում, այդ թվում՝ իշխանափոխություն կլինի․․․
Այս ամենի վրա պետք է ազդեն բոլոր շերտերի ներկայացուցիչները, բոլորը պետք է հստակ դիրքորոշում ունենան, որևէ մեկը չի ներվելու՝ մշակութային գործչից մինչև ռազմական գործիչ։ Սա ազգային խնդիր է, ոչ թե Կիրանցի կամ Ոսկեպարի խնդիր, ուստի չեզոքության պահպանումը հավասարազոր է լինելու դավաճանության բոլոր շերտերի ներկայացուցիչների կողմից»։

Փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ թեև նշվում է, որ կողմերը նախնական համաձայնության են եկել, սակայն բազմիցս խոսվել է նշված հատվածից բանակը դորս բերելու և փոխարենը սահմանապահներին տեղակայելու մասին։ Ուստի քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ազդելու այս գործընթացի վրա, արդյոք այս պահին նման գործընթաց սկսվե՞լ է, թե՞ ոչ։

«Մինչև այս պահը համոզված եմ, որ նման գործընթաց չի սկսվել, քանի որ համապատասխան տեղեկատվություն ունենք։ Եթե ազգային պահանջը լայն մասշտաբով սրա շուրջ ձևավորվի, հավատացած եղեք՝ 3-րդ բանակային կորպուսը որևէ նահանջի հրաման չի կատարելու»։

Հարցին՝ քաղաքացին ինչ պետք է անի, որ կանխի այս գործընթացը, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․

«Գործընթացները սկսվելու են Տավուշից, ուստի բոլորի ուշադրությունը պետք է լինի Տավուշում, բոլորը պետք է կարողանան իրենց հարմարավետության գոտուց դուրս գալ, ոչ թե բնակվել, այլ գնալ և կանգնել Տավուշի նշված գյուղերի բնակիչների կողքին, իրենց խոսքն ասել և դրա շուրջ կոնսոլիդացնել մնացած շետերին»։

Նիկոլ Փաշինյանը տարածքներ հանձնելու թեմայով Տավուշ կատարած առաջին այցի ժամանակ հայտարարել էր, որ դրանից հրաժարվելու դեպքում հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ սկսվի։ Քաղաքագետին հարցրինք՝ արդյոք իր նշած պայքարը սկսելու պարագայում պատերազմի վտանգ չի՞ լինի, որի պարագայում Նիկոլ Փաշինյանը մեղքն իր վրայից կգցի։

«Նիկոլ Փաշինյանը սպառնաց, որ այդպես կլինի, բայց ոսկեպարցիները միայնակ, սեփական ուժերով կարողացան մինչև այսօր գործընթացները բեկել։ Մենք շատ շուտվանից պատերազմի մեջ ենք, ռազմական գործողությունները պատերազմի շատ փոքր մասն են, լայնածավալ պատերազմը մեզ շուտվանից է հայտարարված՝ 3-4 տարի։ Հիմա մեր խնդիրը այս պատերազմը հաղթական ավարտին հասցնելն է, ուրիշ ոչինչ»,- եզրափակեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։

Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ Հայաստանը՝ Մհեր Գրիգորյանը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։


Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով