Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգով ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
copy image url

Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգով ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ

Ներքին 1 տարի առաջ - 14:55 19-04-2024
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված