Մշակույթ 2 տարի առաջ - 22:00 18-04-2024

Դժվար ծերուկը․ այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է

Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է, որ Շիրվանզադեի հետ առաջին անգամ ծանոթացել է Եղիշե Չարենցի միջնորդությամբ։

Մի օր Չարենցը իրեն կանչել է Գրողների միություն, հանձնարարել, որ ընթերցի Շիրվանզադեի գործերը, քանի որ անհրաժեշտ է նրա երկերի միհատորյակ հրատարակել։ Եվ Չարենցը, առաջին հանդիպմանն ընդառաջ, խորհուրդ է տվել դեռ ուսանող Զարյանին․

-Նկատի առ՝ վեճ, առարկություն չի սիրում։ Ընդհանրապես դժվար ծերուկ է։ Լսիր, ինչ որ կասի, բայց արա քո գիտեցածի պես, եթե իհարկե վստահ ես, որ ճիշտ ես։

Այսօր հայ գրականության ամենաքմահաճ արվեստագետի՝ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։



Եվ Չարենցն իսկապես իրավացի էր․ երբ Ռուբեն Զարյանն այցելում է Շիրվանզադեին և ներկայացնում իր և Չարենցի կազմած ցանկը, գրողը դժգոհ է մնում՝ պնդելով, որ ինքը կկազմի իր ցանկը։

Զարմանալիորեն Շիրվանզադեն իր կազմած ցանկում չի ներառել «Քաոս» վեպը։

Շիրվանզադեի ծանր բնավորությունը շատերն են քննադատել, հատկապես նրա հուշագրության արձագանքները շատ խիստ եղան։



Մի օր Ցոլակ Խանզադյանն ու Շիրվանզադեն վիճել են այս հարցի շուրջ։ Վեճի թեման Սունդուկյանի մասին հուշագրությունն էր։ Խանզադյանը, ավարտելով վեճը, կոպիտ ասել է․

-Նախ այդպես չի եղել, իսկ եթե եղել է, չպետք է գրեիք։

Բայց այս հարցում Շիրվանզադեն անդրդվելի էր։

«Ցավն այն է, որ հիմա հուշ գրողները ղեկավարվում են «մեռածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքով։ Եվ ինչ է ստացվում՝ գունազարդ նկարագրություն․ ո՛չ թուլություններ է ունեցել, ո՛չ էլ որևէ թերություն, այլ եղել է առաքինությունների մի կատարյալ մարմնացում։ Մարդուն պետք է ներկայացնել այնպես, ինչպես եղել է, ինչպես դու նրան տեսել ես»,- դժգոհում էր նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին