Ներքին 3 տարի առաջ - 16:03 21-03-2023

Փոքրերին դժվար է խաբել, նրանք միանգամից զգում են կեղծիքը. այսօր տիկնիկային թատրոնի միջազգային օրն է

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով մարտի 21-ը համարվում է տիկնիկային թատրոնի միջազգային օր։

Oragir.News-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ հանդիսատեսի պակաս չունեն և տարեցտարի ավելանում է։

«Թատրոնի խաղացանկում կա մոտ 35 տիկնիկային և դրամատիկ ներկայացում և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար։ Մեր հանդիսատեսը հիմնականում երիտասարդներն են և երեխաներ»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ հանդիսատեսի քանակը անընդհատ ավելանում է։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով սա բավականի լավ ցուցանիշ է և ուրախացնող, քանի որ հնարավորություն է տալիս արվեստի տարածման։

«Ես կարծում եմ, որ դա լավ է առավել ևս, որ կան այլ տիկնիկային թատրոններ Վանաձորում և Գյումրիում, Երևանում կան նաև ինքնուրույն ոչ պետական խմբեր և սա ողջունելի է, որովհետև արվեստը լայն տարածում է ստանում Հայաստանում»,- ասաց Բաբայանը։

Հետաքրքրվեցինք Բաբայանից, իսկ ինչ խնդիրներ ունի ներկայի տիկնիկային թատրոնը, որոնք լուծում են պահանջում, Բաբայանն ասաց, որ խնդիրներ ունեն թատրոններն առհասարակ, ոչ թե տիկնիկայինները միայն.

«Ես կարծում եմ դրանք զուտ Տիկնիկային թատրոնին չեն վերաբերում, այլ ընդհանրապես թատրոններին են վերաբերում, դրանք հիմնականում ֆինանսավորման հետ են կապվում»,- ասաց Բաբայանն։

Բաբայանի խոսքով՝ թատրոններում դեռ շատ անելիքներ կան, որպեսզի կարողանան ժամանակին համընթաց շարժվել։ «Պետք է ստեղծվեն նոր խմբեր, թատրոնները պետք է կարողանան ինքնուրույն որոշակի աշխատանքներ կատարեն, քանի որ ժամանակները պահանջում են ավելի լավ պայմաններ հանդիսականի համար։ Անհրաժեշտ են ավելի առաջադեմ սարքավորումներ, մեր թատրոնն այդ տեսանկյունից դժգոհելու առիթ չունի, բայց միշտ կա ձգտելու կարիք բեմական սարքավորումները ավելի ժամանակակից դարձնելու համար։ Մենք ունենք հրաշալի տեխնիկական և դերասանական կազմ, մեր թատրոնում լավագույն մասնագետներն են հավաքվել, բայց բոլոր դեպքերում, երբեք չի կարելի կանգ առնել, միշտ պետք է ձգտել»,- ասաց Բաբայանը։

Հարցին՝ իսկ դժվար է գոհացնել տարիքով փոքր հանդիսատեսին, Բաբայանն ասաց. «Փոքրերին ավելի դժվար է խաբել, փոքրերը միանգամից զգում են կեղծիքը, միանգամից զգում են և շատ անմիջական արձագանքում են։ Երեխաների համար պետք է աշխատել՝ ինչպես մեծերի համար և ավելի լավ։ Սա աքսիոմ է և հաճախակի հենց հանդիսատեսով ենք հասկանում, թե որքանով է հաջողվել կամ անհաջողվել ներկայացումը, որովհետև երեխան շատ անմիջական է այդ տեսակետից։

Երեխայի մտածողությունը շատ ավելի ազատ է, նա շատ ավելի շուտ է ընկալում թատերական պայմանականությունը, իսկ տիկնիկային արվեստը առաջին հերթին թատերական պայմանականությունն է՝ անկախ նրանից բեմում մարդիկ են, թե կենդանիներ, նրանք կերպարներ են և պետք է լինեն շատ հավատալի հանդիսատեսի համար»,- ասաց Բաբայան։

«Նոր ներկայացումներ, հյուրախաղեր, փառատոններ ունենք անցկացնելու, միշտ ասել եմ, որ թատրոնը միայն Երևանի թատրոնը չէ, և թատրոնը փորձում է այդ գիծը պահել նաև շատ ակտիվորեն մարզերում, խաղալ զորամասերում, Արցախում․ դեռ հաջողվում է»,- եզրափակեց Բաբայան։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի