Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 17:00 17-04-2024

Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երթևեկում է 002 UU 02 համարանիշով թույլատրելիից ավելի մգացված ապակիներով ավտոմեքենայով։

Oragir.News-ը Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան ֆիքսել է «Արմաս» գինու գործարանի տարածք ժամանելիս, որտեղ ապրիլի 14-ին տեղի ունեցավ սույն տիկնոջ կազմակերպած 1 միլիոն մուտքավճարով ընթրիքը։

Հաշվի առնելով, որ նախորդ տարի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի դրույթ, ըստ որի այն վարորդները, որոնց մեքենաների ապակիները թույլատրելիից ավելի մգեցված են, տուգանվում են, Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ Ոստիկանություն՝պարզելու, թե արդյոք

1․Ոստիկանությունը տեղյա՞կ է այս օրինախախտումից։․․
2․ Արդյոք տուգանվե՞լ է Աննա Հակոբյանը։
3․ Տեղեկացրե՞լ է արդյոք Ոստիկանությունը Աննա Հակոբյանին, որ դա օրենքի խախտում է։

Խնդրել էինք տրամադրեք նաև այն անձանց ցանկը, որոնք ՀՀ-ում երթևեկում են թույլատրելիից ավելի մգացված ապակիներով ավտոմեքենաներով։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից մեր հարցմանը լղոզված պատասխան են տվել։

«Ի պատասխան Ձեր 15.04․2024թ․ հարցման տեղեկացնում ենք․ որ հրապարակումների հիման վրա հնարավոր չէ իրականացնել վարչարարություն և կայացնել վարչական ակտ, քանի որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան, վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն վարելիս խախտումը հայտնաբերելու և ապակիների լուսաթափանցելիությունը ստուգաչափում անցած համապատասխան սարքով չափելու արդյունքում։

Հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարելու դեպքերի հայտնաբերումը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո, վարելու ընթացքում նման խախտումով տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են, ինչպես նաև կշարունակվեն ձեռնարկվել օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ»,- նշված է ՆԳՆ-ի պատասխանում։

Տարօրինակ է, որ Ոստիկանությունը մինչ օրս չի հանդիպել մգացված ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին, իսկ գուցե նկատել են և վախեցե՞լ են որևէ գործողություն իրականացնել։

Փաստացի մեր գրավոր հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից չեն բացառել, որ ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան մգացված ապակիներով տեսնելու դեպքում օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ կձեռնարկվեն։ Համենայն դեպս Ոստիկանությունը Աննա Հակոբյանի արտոնյալ լինելու մասին ոչինչ չի նշել։

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից