Ուղիղ եթեր
Անվասայլակս վնասվել է հանրային տրանսպորտ բարձրանալու պատճառով․ հաշմանդամություն ունեցող անձ
copy image url

Անվասայլակս վնասվել է հանրային տրանսպորտ բարձրանալու պատճառով․ հաշմանդամություն ունեցող անձ

Ներքին 1 տարի առաջ - 16:00 17-04-2024
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը բարելավելու առաջին իսկ փորձերից սկսած ամենակարևոր կետերից մեկը նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Ներմուծվել են ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնցում առկա են համապատասխան կահավորում՝ սայլակների համար։ Սակայն ինչպես նշում է քաղաքացին, ով ունի հաշմանդամություն, երբեմն ավտոբուսները հարմար չեն հաշմանադամություն ունեցող անձանց օգտվելու համար։

Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վարդգես Փահնանյանը, ով պատերազմի ժամանակ ստացել է հաշմանդամություն և 1993 թվականից չի քայլում, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր համար շատ դժվար է օգտվել հանրային տրանսպորտից և մի քանի անգամ սայլակը վնասվել է ավտոբուս բարձրանալիս։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկում» բաժնում նշված է, որ նոր ավտոբուսները («ԺՈՆԳ ԹՈՆԳ» և «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները, ինչպես նաև նոր տրոլեյբուսները) հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական տրանսպորտից օգտվելու․
«Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու նպատակով, 2020-2021թ.թ. մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի բոլոր ավտոբուսները կահավորված են թեքահարթակներով՝ ինչը հնարավորություն է տալիս ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիությունն ու հարմարավետությունը»։

Սակայն ինչպես նշում է Վարդգես Փահնանյանը, սա լավ գովազդ է, բայց գրեթե չի համապատասխանում իրականությանը․ ավտոբուսները կահավորված են, բայց օգտվելը հարմար չէ, երբեմն էլ անհնար է, հատկապես մենակ օգտվելու դեպքում։

«Տրանսպորտային միջոցների օգտվել հնարավոր չէ այն առումով, որ վարորդը չի կարողանում թեքահարթակը իջեցնել համապատասխան վայրում․ մեքենաներ են կանգնած լինում, ավտոբուսը չի կարողանում ճիշտ մոտենալ կանգառին, մայթին որի արդյունքում սայլակը վնասվում կամ կոտրվում է։ Այսօրվա դրությամբ, 1.200.000 դրամանոց սայլակս վնասված է հենց ավտոբուս բարձրանալու պատճառով։ Չեմ ուզում վարորդներին որևէ բան ասել, շատ հարգալից են մեր հանդեպ, բայց Հայաստանում համապատասխան կայանատեղեր չկա, որտեղ ավտոբուսը կարողանա ճիշտ մոտենալ, որ սայլակով մարդ վերցնի։

Բացի այդ, ավտոբուսում եղած ամբողջ ժողովրդին պետք է իջեցնենք, որ կարողանանք տեղավորվել։ Մանավանդ էլեկտրական սայլակով հաշմանդամների համար հնարավոր չէ ավտոբուսներից օգտվել։ Հրավիրում եմ, թող գան մեզ հետ միասին մի անգամ նստենք ավտոբուս իջնենք, տեսնեն իրականում ոնցա դա արվում ու ինչքանով է հնարավոր։ Վարորդը հարթակը պետք է իջացնի մայթի վրա, որ ընդհանրապես չեն կարողանում, իսկ սայլակը նուրբ խողովակներից է պատրաստված, ուղղակի կոտրում են անհարմար տեղ կայանելով ու սայլակը ինչ-որ կերպ հարմարեցնել փորձելով։ Մի սայլակս ամբողջությամբ շարքից դուրս է եկել․ հետաքրքրվեցինք, վնասված շարժիչը ինչ կարժենա, որ նորոգենք, մեկ շարժիչը 140.000 դրամ է, ոնց կարող եմ անընդհատ վնասել ու նորը գնել տրանսպորտից օգտվելու համար։ Ամեն ամիս տաքսիների վրա 100.000 դրամից ավել գումար եմ ծախսում, բուժման գնալու համար․ ո՞րտեղից տամ, այն դեպքում, որ 30.000 դրամ թոշակ եմ ստանում։

Շատ անգամներ, տաքսիներն էլ գալիս են սայլակը չեն վերցնում, սայլակը տեսնում փախչում են»։
Վարդգես Փահնանյանի խոսքով իրենք կարելի է ասել անտեսված են, քաղաքում նորմալ տեղաշարժվելու ոչ մի պայման չկա և ոչնչից օգտվել չեն կարողանում։Եթե անգամ որևէ ոլորտում փորձ է արվում պայմաններ ստեղծել, միևնույնն է թերությունները շատ են ու անհարմար՝ սայլակով տեղաշարժվող անձանց համար։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
00:02 Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել․ Տեր Վրթանես Բաղալյան
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
23:17 Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup»-ում
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
22:46 Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան