Ներքին 2 տարի առաջ - 18:09 15-04-2024

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն

Կորեայի Հանրապետության Ազգային ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը ապրիլի 4 -ից 12-ը մասնակցել են Կորեայի Ազգային ժողովի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ծրագրին։ Միջազգային ծրագրին մասնակցել են 27 երկրների ընտրական մարմինների 58 ներկայացուցիչներ։

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև ծրագրի շրջանակներում կազմակերպված Սեուլի միջազգային ընտրական ֆորումին, որի ընթացքում քննարկվել են ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպիսիք են քաղաքական բևեռացման պատճառներն ու լուծումները և արհեստական բանականության կիրառումն ընտրական գործընթացներում։

Այցի շրջանակում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության Ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Նո Թաե-ակ-ի հետ, որի ընթացքում քննարկվել են գործընկեր կառույցների միջև հետագա համագործակցության ուղիներն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Դիտորդական առաքելության ընթացքում ԿԸՀ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կորեայի Հանրապետության ընտրական համակարգին, այցելել են Ազգային ընտրական հանձնաժողովի՝ Հանուն ժողովրդավարության քաղաքացիական կրթության ինստիտուտ, Կորեայի Սահմանադրական դատարան, հետևել են վաղաժամկետ քվեարկության ընթացքին, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում