ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան
copy image url

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

Ներքին 3 տարի առաջ - 19:07 24-03-2022

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև՝ երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված