Իմունոգլոբուլինները, ասենք Ig արյան շիճուկում գտնվող սպեցիֆիկ ճանաչման Y-ի ձև ունեցող սպիտակուցները կազմում են ադապտիվ (սպեցիֆիկ) իմունապատասխանի մի մասը և օգտագործվում են իմունահամակարգի կողմից ճանաչելու և չեզոքացնելու համար օտարածին մասնիկները։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում հայտնվում են թափանցած բակտերիաներ, վիրուսներ, սպիտակուցային տոքսիններ և այլ հակածիններ։
Պաշտոնական ՀԳՄ-ն ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածել (համենայնդեպս ՝ ես տեղյակ չեմ), բայց Հակամարմինները (առանց ծաղրանքի) հանդիսանում են հումորալ իմունիտետի գլխավոր գործոնները։
Ուրեմն այդ գործոնները անուղղակի արդեն որոշակի հայտագրում են իրավիճակը (նկատի ունեմ իմ ընկերոջ Ղուկաս Սիրունյանի որդու Հայկ Սիրունյանի և իմ հազար տարվա ընկերոջ Նորեկ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումները): Բակտերիաները կամ ընդհանրապես վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը, կամ չեզոքացնում են արտադրած թունավոր նյութերը (տոքսիններ)։ Հակամարմիններն իրականացնում են երկու ֆունկցիա՝ հակածին կապող և էֆեկտոր (առաջացնում են իմուն պատասխանի այս կամ այն տեսակը, օրինակ ակտիվացնում են կոմպլեմենտի համակարգը դասական ուղիով)։ Հակամարմինները սինթեզվում են պլազմատիկ բջիջների կողմից, որոնք անտիգենի ներկայությանն ի պատասխան ձևափոխված В-լիմֆոցիտներն են։ Յուրաքանչյուր հակածնի համար ձևավորվում է իր համար մասնագիտացված պլազմատիկ բջիջ, որը սինթեզում է սպեցիֆիկ հակամարմիններ։
Սա նույնն է՝ ինչ ասենք մարդը ունի երկու ականջ, մեկ քիթ և այլն։
ՀԳՄ Հակամարմինները վերջին տարիներին (2018-2024) երբեք հակածնին ճանաչում չեն ունեցել որոշակի էպիտոպի՝ հակածնի բնորոշ մակերեսային ֆրագմենտի կամ գծային ամինաթթվային շղթայի հետ։ Չար լեզուները հեղեղում են մամուլը ՀԳՄ պաշտոնական թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի դիրքորոշումը ներկա իշխանությունների, ղեկավարների նկատմամբ։
Ասեմ՝ վիճահարույց է, նույն կերպ՝ ՀԳՄ նախագահի ու ընդհանրապես ՀԳՄ-ի դիրքորոշումը, սակայն խնդիրը Միլիտոնյանը չէ, ոչ էլ Կարինե Խոդիկյանը։
Հնարավոր է, որ նա, (նաև ՀԳՄ թերթի խմբագիրը) իրենց Ճշմարտությունն ունեն։ Միգուցե։
Երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ես ինձ պատեպատ էի խփում, դիմում, նամակներ էի գրում աշխարհի բազում գրողների, կազմակերպությունների, իսկ մեր ՀԳՄ-ն լուռ էր։
Այսինքն՝ ՀԳՄ-ն իր բաղրամյանական կառույցով, Սևանի ու Ծաղկաձորի տներով (իմ պատկերացմամբ) եղել է լոյալ այս (հավերժ թվացող) իշխանություններին։
Հիմա, երբ (նրա ունեցվածքը) կանգնել է ոչնչացման (օտարման) եզրին, ՀԳՄ-ից «մասնավոր» օգնության ու փրկության կոչեր են հնչում։
Դա էլ լավ չէ։
Պաշտոնական դիրքորոշում չկա։ Երևի կա դեռ «պայմանավորվելու» տարբերակ։
Հուզաթաթախ տողեր (Իսահակյանից մինչև մեր օրեր՝ անուններ) և այլն հակապրոդուկտիվ են։ Հակամարմինները կազմված են երկու թեթև և երկու ծանր շղթաներից։ Կաթնասունների մոտ առանձնացնում են հինգ դասի իմունոգլոբուլիններ՝ IgG, IgA, IgM, IgD, IgE, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես կառուցվածքով և ամինաթթվային կազմով, այնպես էլ էֆեկտոր ֆունկցիաներով։
Ես (անձնական կարծիք ասեմ) բավականին լավ, դրական, բարեկամական դիրքորոշում, զգացողություններ ունեմ և Միլիտոնյանի և « Իմ շատ սիրելի Խոդիկյանի» հանդեպ, բայց խնդիրը այլ հարթությունում է, ՀԳՄ-ն պիտի լինի բոլոր գրողների տունը, իսկ ղեկավարությունը՝ «այդ բոլորի» համակարգող։
Թողնենք մի կողմ՝ ինչպես է աշխատում ՀԳՄ-ն ու ու ինչպես չի աշխատում (Աստված թող լինի դատավոր):
ՀԳՄ-ն ու նրա շենքը պիտի լինի, մնա։
Անհատների հետ կապված (կապող) խնդիրները նեղ, անձնական տիրույթում են։ Հակամարմինների մոլեկուլյար բնույթի մասին հետազոտությունները սկսվել են դեռ 1937 թ. Տիսելիուսի և Կաբատայի կողմից։ Նրանք կիրառում էին սպիտակուցների էլեկտրոֆորեզի մեթոդը՝ ցուցադրելով արյան շիճուկի գամմա-գլոբուլինային ֆրակցիայի մեծացում իմունիզացված կենդանիների մոտ։
Հակամարմինները գոյանում են փայծաղի, ավշահանգույցների, ոսկրածուծի պլազմատիկ բջիջներում։
Շարունակելու կարծեմ կարիք չկա։
Ես ՀԳՄ անդամ եմ 1988-ից։
1994-ին ինձ հեռացրել են ՀԳՄ-ից, հետո 20 տարի հետո վերականգնել ՀԳՄ։
Գրողական աշխարհի ցանկացած անձ իր խնդիրն ու պատմությունն ունի ՀԳՄ հետ, բայց դա առիթ չէ փոքրոգության ու վրեժխնդրության համար։
ՀԳՄ-ն պիտի մնա։
Սլավի Ավիկ Հարությունյան