Ներքին 2 տարի առաջ - 23:54 20-03-2024

Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում

Մարտի 20-ին՝ ժամը 18:00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ 20 խմ)․ փակվել է տուն տանող ճանապարհը (մոտ 10 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ), տուժածներ չկան։ Ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և լանջի վտանգավոր հատվածից իրականացրել անկայուն ժայռաբեկորների հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է մոտ 1 խմ: Բերդի համայնքապետարանի ուժերով և ինժեներական տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհահատվածից:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում