Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:36 20-03-2024

Տիկինը վիրավորական բառ չէ, հայհոյանք չէ․ խնդիր սարքելու կարիք չկա․ Թագուհի Ղազարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր ԱԺ-ում, դիմելով Սեյրան Օհանյանին և Հակոբ Արշակյանին, ասել է․ «Տիկինը վիրավորական բառ չէ։ Եթե նկատեք, թե դուք որքան հաճախ եք ինձ դիմելիս շփոթմամբ ասում՝ պարոն Ղազարյան, և մենք դրանից կոնֆլիկտ չենք սարքում, կհասկանաք, որ այս իրավիճակում էլ խնդիր չկա»։

Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ վիրավորելու միտում չի ունեցել տիկին ասելով․ «Իսկապես տիկին ասելով՝ վիրավորանքի որևէ նշույլ չկա։ Ուզում եմ ասել, որ ես այստեղից գնացի և նայեցի նորից, որովհետև լարված պահ էր, և կարող եմ ասել, որ, այո, նման բան եղել է, և ես պատահաբար տիկինով եմ դիմել հարգելի պարոն Օհանյանին։ Մենք այս մասը հստակեցրեցինք ու հստակեցրինք, որ նա էլ իներցիայով դրան ի պատասխան է այդ արտահայտությունն արել։ Խնդրում եմ, որ մեր բոլոր տիկնայք հանկարծ չվիրավորեն այս անախորժ իրավիճակից»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ