Ներքին 6 ամիս առաջ - 20:12 29-04-2026

Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Անկախության հռչակագրի սկզբունքներում որևէ բառ չկա Արցախի մասին

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը և միջազգային հանրությանը՝ տարածելով ադրբեջանական այն թեզը, համաձայն որի՝ Սահմանադրության նախաբանը պարունակում է տարածքային պահանջներ՝ նկատի ունենալով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Եվ այսպես․ Սահմանադրության նախաբանը հղում է անում ոչ թե Անկախության հռչակագրին, այլ Հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքներին և նպատակներին։

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Իսկ Անկախության հռչակագրի սկզբունքներում ու նպատակներում որևէ բառ չկա Արցախի մասին։
Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարին առաջարկում եմ հստակ ներկայացնել, թե ինչպե՞ս է Սահմանադրության նախաբանը պարունակում Արցախի վերաբերյալ հղում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն