Ներքին 2 տարի առաջ - 13:30 18-03-2024

Ռուսաստանից պե՞տք է ակնկալել նոր քաղաքական գիծ

Եվ այսպես, Ռուսաստանի նախագահի 2024 թվականի ընտրություններում, ինչպես և սպասելի էր, մեծ առավելությամբ վերընտրվեց գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Սա նշանակում է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղղություններում Ռուսաստանի գործունեությունը լինելու է շարունակական։

Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, Անդրկովկասում վերջին տարիներին Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը «վերաբաշխվել» է, և օրինակ՝ Հայաստանն այդ կառուցվածքում, կարելի է ասել, որ զիջել է Ադրբեջանին իր առաջնությունը։ Այդ վերադասավորումը բացասաբար է ազդել հայ ժողովրդի կենսական շահերին, հատկապես Արցախի փաստացի կորուստը հաշվի առնելով։

Բնական է, որ խնդիրը միայն Հայաստանի ներկայիս ղեկավարության մեջ չէ․ աշխարհաքաղաքական այն բարդ վիճակը, որում հայտնվել էր Ռուսաստանը, նրան ստիպեց թուրքական ղեկավարության հետ գնալ «գործարքի», ինչի արդյունքում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն ավարտվեց տարածաշրջան ռուսական զորախումբ մտցնելով։

Ինչպես արդեն 2023 թվականի հոկտեմբերին Պուտինը հայտարարեց՝ այդ զորախմբի պարտականությունն ընդամենը «կրակի դադարեցման ռեժիմին հետևելն» էր, մինչդեռ գրեթե 3 տարի Արցախից մնացած հատվածում գտնվող զորախումբն առնվազն մի քանի այլ գործառույթ էլ էր իրականացնում, օրինակ՝ տարատեսակ զինված ընդհարումները դադարեցնելը, հումանիտար բեռնափոխադրումները, ականազերծումները, արցախա-ադրբեջանական շփումների կազմակերպումը․․․

Իհարկե, զորախմբի առաքելության մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կրում էր մարտավարական բնույթ։ Եվ եթե առայսօր զորախումբը գտնվում է իր տեղակայման վայրում, որտեղ արդեն կրակի դադարեցման խնդիր չկա, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանի կարծիքով՝ տարածաշրջանում ոչ բոլոր հարցերն են համարվում լուծված, և Պուտինն իր նոր վեցամյա ժամկետում առնվազն հնարավոր է համարում վերադառնալու հարաբերությունների պարզմանը։ Ի վերջո, բաց է մնում նույն զորախմբի՝ Արցախում մնալու հարցը։ Գոյություն ունի նաև արցախցիների վերադարձի (բնականաբար՝ համապարփակ) խնդիրը, որը լուծելու համար, անկախ մեր նախասիրություններից, կարևոր գործոն է ռուսական զինվորական ներկայությունը, ընդ որում՝ ընդլայնված կազմով։

Պուտինի վերընտրությունն, այսպիսով, մեկնարկ տվեց նոր վեցամյակում ակնկալվող բազմաթիվ բարդ հարցերի լուծման ժամկետին։ Հուսանք՝ այդ հարցերի թվում կարևոր տեղ զբաղեցնող հայ-ռուսական հարաբերություններում կգրանցվի պատշաճ մակարդակ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ