Տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում զեկուցում եմ, որ ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված շինարարն ուներ բարդություններ, դրա համար մի փոքր ուշանում է: Այս շաբաթ արդեն սպասվում է 3D ցանկապատների ներկրումը, դրանից հետո աշխատանքները 15-20 օրվա մեջ կմոտենան ավարտին:
Տնկարանային տնտեսության մասով ամբողջովին ավարտված է ջրամբարի կառուցման աշխատանքները, դա գեոմեմբրանով ծածկման աշխատանքները, ինչպես նաև հողի գրունտի փխրեցման և հողախառնուրդով խառնման աշխատանքները: Այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի և ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր սարքավորումները ձեռք են բերված, նաև ձեռք է բերվել 100 կմ կաթիլային համակարգ, կսկսենք բուն կաթիլային համակարգի անցկացման աշխատանքները: Նաև կմեկնարկի մոտ 200 հեկտար տարածքի ստվերացնող համակարգի աշխտանքները:
Ֆինանսական վարչությունից ստացվել է գումարի կեսը, մյուս կեսը ստնալուն պես կսկսենք այդ նյութերի գնման գործընթացները»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ է պլանավորվում տնկիների տեղադրումն այդ հարտվածում և ինչ քանակով, ինչին Բեգոյանը պատասխանեց. «Պլանավորում ենք ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Մոտավորապես, կտեղադրենք վայրագ տնկիներ և արդեն պատվաստված տնկիներ: Այժմ գտնվում ենք գնումների հայտարարման փուլում: Մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ»:
Հարցին, թե ի՞նչ ծառատեսակներ ենք ստանալու վերջում, Բեգոյանն արձագանքեց. «Մենք նախատեսում ենք ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել գիտատեխնիկական խորհրդի և գիտական աշխատաժողովի Երևան քաղաքում ընտրված ծառատեսակների հիմնական մասը: Դրանք են կաղնիներ, սոսիներ, թխկիներ, թվով 7-ն են, հիմա կդժվարանամ բոլորը նշել: Ինչպես նաև Երևանում օգտագործվելու են նույնպես խիստ ֆունկցիոնալ և արժեքավոր ծառատեսակներ: Կարծում ենք՝ այդ տնկիների տեղադրման արդյունքում Երևանին անհրաժեշտ
Երեւան քաղաքի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Դրանք անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել 5 հազար ծառ: Դա վերաբերում է հասուն ծառերին, որոնք բերվելու են փողոցային տնկարկներ եւ այգիներ:
Դրա հետ մեկտեղ, անտառհիմնման աշխատանքների համար արդեն մոտավորապես մի այդքան ծառ էլ տարեկան հնարավորություն կունենաք արտադրելու»:
Ավինյանը նաեւ հետաքրքրվեց, թե մոտավորապես քանի տարի է տեւելու ամեն մի տնկին աճեցնելու եւ Երեւանում տնկելու պրոցեսրը, տնկարանում քանի տարի են մնալու այդ տնկիները:
Բեգոյանն արձագանքեց. «Այստեղ երկու մոտեցում կա. վայրագ տեսակը անտառնկարկներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ երկու տարի, իսկ քաղաքային տնկարկներ՝ 5 տարի: Սրանք շատ էժան են: Իտալիայում դրանց գները 1-2 եվրո են: Դրա համար մենք նպատակահարմար ենք գտնում դրանք ձեռք բերել եւ աճեցնել մեզ մոտ: Այդ հաշվարկով ծառերը բավական էժան կլինեն:
Մյուս դեպքը, որ նախատեսում ենք արդեն պատվաստված ծառերի համար, դրանք մոտավորապես արժենալու են 10-30 եվրո: Այդ ծառատեսակների ներկրումից հետո 2-3 տարում արդեն դրանք կունենան այն հաստությունը, այն չափանիշները, որոնք որոնք պահանջվում են Երեւանի տնկարկներում տնկելու համար:
Այժմ ձեռքբերվող ծառերը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում են 150-200 եվրոյի սահմաններում: 10-30 եվրոյով ձեռքբերելու եւ 2-3 տարի աճեցնելու դեպքում մոտ կիսով չափ էժան կնստեն Երեւանի վրա»: