Ներքին 2 տարի առաջ - 17:30 16-03-2024

Արարատի էժան բենզինի «ֆենոմենը» և մեծ աշխարհագրությունը

Օրերս հայտնի դարձավ, որ բենզինի գինը Հայաստանի Հանրապետությունում էժանացել է։ Այս էժանացման ֆոնին համացանցում ակտիվորեն քննարկվում է նաև, որ Արարատ քաղաքի բենզալցակայաններից մեկում վառելիքը անհամեմատելիորեն ավելի էժան գնով է վաճառվում։

«Օրեր շարունակ անցնում էի Արարատի ճանապարհով ու երկար՝ երևի կիլոմետրանոց հերթեր էին, բայց դե պատճառն անհայտ էր։ Նույնիսկ մի պահ մտածեցինք, թե պատերազմ է, ու մարդիկ մեքենաները բենզին են լցնում։ Հետո՝ տեսանք, որ այդ բենզալցակայանի հերթերն են, իսկ ավելի ուշ՝ իմացա, որ 300 դրամով բենզին են վաճառում։ Ասում են՝ լավ էլ որակով, ընտիր բենզին է։ Նույնիսկ կողքի բնակավայրերից, երբեմն՝ նույնիսկ մայրաքաղաքից, վարորդները մեքենան բենզին լցնելու համար հենց այստեղ են գալիս»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Արարատ քաղաքի բնակիչներից մեկը։

Հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված տվյալ բենզալցակայանում վառելիքի այդչափ էժան լինելը, Oragir.News-ը կապ հաստատեց Արարատի համայնքապետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանել իրավիճակը և առաջարկեցին հարցն ուղղել տվյալ բենզալցակայանի տնօրենին, սեփականատիրոջը, կամ պատասխանելու իրավասություն ունեցող անձին․

«Համայնքապետարանը ցանկացած նման դեպքի ժամանակ իր հետաքրքրությունը ցուցաբերում է, բայց կոնկրետ այս մասով լավ կլինի՝ իրենցից վերցնեք մեկնաբանությունը․ համայնքապետարանը այս մասով չունի մեկնաբանություն։ Բենզալցակայանը Արարատ գյուղում է, օրն էլ ոչ աշխատանքային է, մենք տվյալներ չունենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատ համայնքի ղեկավարի օգնական Շուշանիկ Խանոյանը։

Հարցին՝ արդյոք համայնքապետարանը ահազանգեր կամ անհանգստության նամակներ չի՞ ստացել բնակիչներից, Խանոյանն ասաց․

«Ինքս ամբողջ մամուլի իրազեկման պատասխանատուն եմ, և զանգերին ես եմ պատասխանում, բայց որևէ անհանգստացող կամ հետաքրքրող մեկը չի ահազանգել մեզ այդ թեմայով»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին

Ձեզ գուցե հետաքրքրի