Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:40 01-09-2023

Չի բացառվում, որ Ադրբեջանը բախման աշխարհագրությունը մեծացնի և մինչև Կապան գնա

Վաղ առավոտից թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր։

Թշնամին կեսօրից հետո կրակել է նաև Սոթքի հարակից գյուղերից մեկի՝ Նորաբակի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները Ակնայում ձախողված օպերացիայի հետևանք են և չբացառեց, որ թշնամին կարող է բախման աշխարհագրությունը մեծացնել։

«Ակնայի օպերացիան այս պահին ձախողված է, հիմա բախումների աշխարհագրությունը տեղափոխեց Հայաստանի սահման։ Ես չեմ բացառում, որ Սոթքից բացի իրենք բախման աշխարհագրությունը մեծացնեն։ Ընդ որում Սոթքում վերջին անգամ լուրջ բախում եղավ 2023 թվականի մայիսի 12-13-ին, որտեղ 2020 թվականի պատերազմից հետո թշնամին առաջին անգամ լուրջ հակահարված ստացավ։

Երկու կարևոր ռազմավարական բարձունք կա, եթե դրանք վերցրեցին, մեծ հաշվով կարող են դյուրին կերպով իջնել Սևանի ափ, բայց, եթե աշխարհագրությունը մեծացնեն, որը ես չեմ բացառում, սա կարող է լայնամասշտաբ գործողությունների սկիզբ հանդիսանալ, ընդ որում՝ Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին։

Իհարկե Ադրբեջանը փորձում է իր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառում։ Այնպես, որ սպասենք զարգացումների, այդ զարգացումները որևէ լավ բան մեզ համար չեն խոստանում, իսկապես վիճակը լուրջ է։ Թեև իշխանությունների համար միևնույն է, ընտրությունների են պատրաստվում, քարոզարշավ են անում»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասկանալ, թե թշնամին իր առաջ ինչ խնդր է դրել․

«Եթե խնդիր է դրել, որ աշխարհագրությունը մեծացնի, ինչպես սեպտեմբերի 13-14-ին, չի բացառվում, որ մինչև Կապան գնան։ Ավելին, չեմ բացառում, որ 2-րդ կողմից կարող են հարվածել՝ Նախիջևանի ուղղությունից։ Վերջին հաշվով ստրատեգիական առումով իրենց համար կարևորն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, իսկ դա վերցնելու համար և Հայաստանի հյուսիսից պետք է հարվածեն և հարավից, որ դուրս գան միջպետական ճանապարհի վրա։ Բոլոր դեպքերում հնարավոր զարգացումները կարող է կանխել միայն մեր արժանի հակահարվածը, ուրիշ ոչ ոք»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը