Ներքին 2 տարի առաջ - 09:50 15-03-2024

Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է. ԱԳՆ

Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունների շարքում: Հայաստանն այս ուղղությամբ ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ: Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ-ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, թե գերատեսչությունն ինչ է անում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելու հարցում։

ԱԳՆ–ից ընդգծում են, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը (հաստատվել է 2015թ-ին ՀՀ կողմից ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևով) Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են մի շարք խորհրդաժողովներ և քննարկումներ:

«2023 թվականի դեկտեմբերի 4-ին` ի կատարումը վերոնշյալ բանաձևի, Ժնևում կայացել է միջնստաշրջանային քննարկում նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակին, որի ընթացքում քննարկման առարկա է եղել ատելության տարածումը սոցիալական մեդիա հարթակների օգտագործման միջոցով: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ԱԳՆ–ից հատուկ ընդգծում են, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում երկու տարին մեկ Հայաստանը ներկայացնում է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Երևանը նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների նախաձեռնողն ու կազմակերպիչն է, որը տեղի է ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։
«2024թ-ին նախատեսվում է անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը: Ներկայումս մշակվում է երկօրյա միջոցառման հայեցակարգը»,–պատասխանել են ԱԳՆ–ից:

Արտաքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական մարմինները կազմակերպում և մասնակցում են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների և ոգեկոչման արարողությունների:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում