Ներքին 2 տարի առաջ - 20:08 14-03-2024

ԱԳ փոխնախարարը տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար ընդգծել է եվրոպական աջակցությունը

Մարտի 13-ին ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տատյանա Մոլչանի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը, Հայաստանում Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանը և այդ ուղղությամբ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ ծրագրային համագործակցության ընթացքին ու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացման, տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ ակտիվ համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընգդծել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրավական, փորձագիտական և տեխնիկական աջակցության կարևորությունը։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համագործակցությանը և թիրախային ծրագրերի իրականացմանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի