Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:50 14-03-2024

Այդ խուժանների անուններն ինչո՞ւ տվեցիր. հարցում՝ Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Արշակ Կարապետյան

Օրերս Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել, քանի որ վերջինս սահանային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է զեկուցել։

Սրան ի պատասխան նախկին նախարարը հայտարարությամբ հանդես եկավ ասելով, որ ինքն այդ ժամանակ երկրում չի եղել և իր պարտականությունները կատարել է այլ պաշտոնատար անձ։ Ավելին՝ Արշակ Կարապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ չկրակելու հրաման էր տվել։

Այս հայտարարությանն էլ հաջորդեց Փաշինյանի տիկտոկյան էջում տեսանյութի հրապարակումը, որտեղ նախկին նախարարը WhatsApp հավելվածով ձայնային հաղորդագրություն էր ուղարկել վարչապետին։

Թե ո՞ւմ են հավատում քաղաքացիները՝ Oragir.News-ը պարզել է հարցման միջոցով։

Անցորդներից մի քանիսն ասացին, որ ոչ ոքի չեն հավատում։
«Այդ խուժանների անունը ինչի՞տվեցիր»,- ասաց մի տղամարդ։

Որոշներն էլ ասացին, որ նախկին ՊՆ նախարարին են հավատում․
«Արշակն ավելի լուրջ մարդ է, Նիկոլին ընդհանրապես չեմ հավատում, ստախոս է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում