Արտաքին 2 տարի առաջ - 14:33 14-03-2024

Պուտինն ընտրությունների նախօրեին դիմել է քաղաքացիներին

Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը գալիք նախագահական ընտրություններից առաջ դիմել է ռուսաստանցիներին, տեսաուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Վաղը՝ մարտի 15-ին, մեր հսկայական երկրում կբացվեն ընտրատեղամասերը. կսկսվի ՌԴ նախագահական ընտրությունների եռօրյա քվեարկությունը։ Ռուսաստանում դրանք անցկացվում են արդեն ութերորդ անգամ, ինչը ցույց է տալիս ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկի՝ ընտրությունների օրինաչափության անձեռնմխելիությունը։ Դրանց արդյունքներն ուղղակիորեն կանդրադառնան առաջիկա տարիներին երկրի զարգացման վրա։ Սա կարևոր, չափազանց պատասխանատու իրադարձություն է։ Ուստի, որպես պետության ներկայիս ղեկավար, անհրաժեշտ եմ համարում այսօր դիմել ձեզ»,- ասել է Պուտինը։

Ըստ Պուտինի՝ ընտրությունները քայլ են դեպի ապագա։

«Համոզված եմ, որ հասկանում եք, թե հիմա ինչ դժվար ժամանակաշրջան է ապրում մեր երկիրը, ինչ դժվար մարտահրավերների ենք հանդիպում գրեթե բոլոր ոլորտներում։ Եվ որպեսզի շարունակենք արժանապատվորեն պատասխանել դրանց և հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, մենք պետք է շարունակենք լինել միասնական և ինքնավստահ։ Մենք ունենք մեր սեփական տեսակետները, թե ինչպես և ինչպիսի երկիր պետք է կառուցենք, ինչ ծրագրեր պետք է իրականացնենք»,- նշել է նա։

Նախագահի թեկնածուն միաժամանակ ընդգծել է, որ այսօր չափազանց կարևոր է չշեղվել Ռուսաստանի զարգացման մեջ դրված լայնածավալ նպատակներին հասնելու ճանապարհից։

«Քվեարկությանը մասնակցելը հայրենասիրական զգացմունքների դրսևորում է, ինչը լավ հասկանում են Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, որոնք նախկինում դժվարին պայմաններում հանրաքվեի ժամանակ քվեարկել են Ռուսաստանին միանալու համար», - հավելել է Պուտինը։

Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը արժեքավոր է և նշանակալից՝ կոչ անելով ռուսաստանցիներին գալ ընտրատեղամասեր քվեարկության առաջիկա երեք օրերին և օգտվել իրենց ընտրելու իրավունքից։

Եզրափակելով՝ Պուտինը կոչ է արել ռուսներին մասնակցել գալիք ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»