Ներքին 5 տարի առաջ - 17:44 31-05-2021

Նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել են հայ հովիվներին

Նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել են հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Գրեթե միշտ Ադրբեջանական կողմից կան այդ սպառնալիքները, որ ասում են անասուններին մի մոտեցրեք մեր դիրքերին, և մեր հովիվներն էլ, միևնույն է, իրենց գործն են անում, ստեղծված իրավիճակում դա բնական է, և ամեն օր նման բաներ կան: 50-100 մետրի վրա արդեն սկսում են սպառնալ և գոռգոռալ, որ անասուններին հետ տանեն, որ հանկարծ չմոտեցնեն»,- ասել է Ներսես Շադունցը:

Նա նաև նշել է, որ հովիվների մոտ զենք է եղել, և նրանք ի վիճակի են եղել ինքնապաշտպանվել:

«Ես այդ գյուղի վարչական ղեկավարին ինքս եմ մի քանի միավոր զենք տվել, որ նրանք անհրաժեշտության դեպքում կարողանան ինքնապաշտպանվել և իրականացնել համապատասխան գործողություններ: Ներկա իրավիճակում, երբ երեխան ծնվում է, պետք է զենքը կողքը դնես»,- հավելել է համայնքապետը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»