copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:43 16-11-2023

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում միջազգային զորավարժությունների կմասնակցեն

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող «Doğu Akdeniz-2023» միջազգային զորավարժություններին։

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանի համաձայն, եղբայրական երկրում է գտնվում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմը՝ Մարմարիս քաղաքում նախատեսված Doğu Akdeniz-2023 միջազգային զորավարժություններին մասնկացելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։