Ներքին 2 տարի առաջ - 20:16 11-03-2024

Վստահ եմ, որ Կոնսերվատորիայի ու մյուս բուհերի «չեղարկման» որոշումը վերջնական չէ․ Ռուբեն Մելիքյան

Ես վստահ եմ, որ Կոնսերվատորիայի ու մյուս բուհերի «չեղարկման» որոշումը վերջնական չէ։ Եթե նիկոլական իշխանությունները զգան, որ այդ առիթով սկսում է անվերահսկելի գործընթաց, ապա հեշտության հետ կկանգնեն որոշումից։ Առժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Դա շատ լավ գիտակցում են այդ որոշման «շահառուները»՝ բուհերի «քաղաքականությամբ չզբաղվող» ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը։ Կոնսի [կիսա]նիկոլական ռեկտորի հայտարարության մեջ տեղ գտած՝ «հարգալից» լինելու պահանջը դրա վառ դրսևորումն է։

Հետևաբար «քաղաքականությամբ չզբաղվողների» նորանոր խմբերի բողոքը շարունակելու է մնալ «քաղաքականությամբ չզբաղվելու» տիրույթում, և նրանց հետ աշխատելու տեղ ԱՅՍ ՊԱՀԻՆ չեմ տեսնում։ Նրանց մի մասը կարող է վերջապես որոշել զբաղվել քաղաքականությամբ միայն եթե մոտակա օրերս, խոպանչիների օրինակով, որոշումը հետ չկանչվի։ Եվ այդ դեպքում՝ կարելի է մտածել։

Այս առումով, մեծ խնդիր չեմ տեսնում, երբ այդ մարդկանց «էրեսով են տալիս» իրենց անտարբերությունը այլ՝ ավելի կարևոր հանրային հարցերով։

Այլ է վիճակը ուսանողների մասով։ Նրանց հետ պետք է աշխատանք տանել հենց հիմա։ Նրանց հետ պետք է երկխոսել ու ոչ մի դեպքում «էրեսով չտալ» նախկին վարքագիծը՝ 2018-ը և այլն։

Ուսանողները շատ յուրահատուկ խումբ են. նրանք չեն սիրում, որ գլխներին ինչ-որ անհասկանալի մարդիկ լոլոներ են կարդում։ Առհասարակ չեն սիրում լոլոներ։ Ու հե՛նց նրանք զգան անկեղծություն ու վճռականություն, ապա էնպես ոտքի կկանգնեն, որ զարմանքից քար կկտրենք։

Սա՛ իրականությունը «գետնի վրա»՝ ինչպես որ ես եմ տեսնում»,- նշել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie