Մամուլ 2 տարի առաջ - 08:04 08-03-2024

Հայաստանի ո՞ր գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաեւ Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի:

Հիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։

Ի դեպ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւս հայտարարել է, որ իրենց մարզում ադրբեջանական գյուղեր կան։ Թե ինչու է հիմա խոսվում չորս գյուղերի, այլ ոչ թե ութի մասին, ինչպես նախկինում Փաշինյանն էր հայտարարում, իշխանական մեր աղբյուրների կարծիքով՝ նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը խնդրահարույց չի լինի մեզ համար՝ այնպես, ինչպես մյուսներինը, դիցուք՝ Տիգրանաշենինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին։

Ալիեւն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրահարույց տարածքները, հետո հանրությունը կընտելանա նաեւ մյուսների հանձնմանը։ Այսինքն, Փաշինյանն իրականացնում է փուլ առ փուլ հանձնման ծրագիրը՝ պարբերաբար հանրությանը վախեցնելով պատերազմով։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան