Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 07-03-2024

Գող, սիրտը՝ դող. թքեք իրար երեսի, որ այդ մակարդակին եք հասել. Պարույր Հայրիկյան

Օրերս Պարույր Հայրիկյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք գլխավոր դատախազին գրություն են հանձնել, որտեղ նշված են Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված անօրինությունները։

Այսօր ևս Գլխավոր դատախազության շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Նրանց պահանջը գլխավոր դատախազի հետ հանդիպելն է և հետամուտ լինել, որ կատարված իրավախախտումները տեղ հասնեն և արդարացի դատավճիռ ստանան։

Դատախազությանը փոխանցված գրության բովանդակությունը ներկայացնելուց հետո իր ելույթում Պարույր Հայրիկյանն ասաց, որ եկել են՝ Դատախազությունից պատասխան ստանալու։

«Դուք, ժողովրդի հաշվին ձեր վզերը հաստացնելով, ձեր իսկ ժամադրություններից եք հրաժավում։ Գող, սիրտը՝ դող։ Թքեք իրար երեսի, որ էդ մակարդակին եք հասել։ 4 տարվա ընթացքում չկարողացաք 4 էջ գրել, հիմա բերել, տալիս ենք ձեզ, դուք թաքնվում եք պատերի հետևում, բա ձեր խղճի հետևում ինչպե՞ս եք թաքնվելու, ձեր երեխաների դառը ճակատագրի դեմ ինչպե՞ս եք արդարանալու։ Ողորմելի, թշվառ, ծախու արարածներ եք»,- իր ելույթում ասաց Հայրիկյանը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում