Ներքին 2 տարի առաջ - 21:30 06-03-2024

Տիկին Ռիտայի բացակայությունն օրեցօր ավելի շատ ենք զգում. Ավետ Բարսեղյան

«Ծնունդդ Երկնքում լույսերի մեջ նշես հիմա, մեր անսահման կարոտ ու լույս․․․»,- այս մասին այսօր ինստագրամյան իր էջի սթորիներ բաժնում կից տեղադրված լուսանկարի հետ գրառել է բանաստեղծ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի երկնային ծննդին։

Oragir.News-ի հետ զրույցում Ավետ Բարսեղյանը վերհիշեց Ռիտա Սարգսյանի հետ անցկացրած վերջին տարեդարձը, որն անցկացրել են շատ նեղ մտերիմների շրջապատով։

«Ինչպես միշտ նա սիրում էր, որ իր ծննդյան տարեդարձը լիներ նվերների տեսքով, որոնք ինքը, միանաշանակ, բարեգործությանն էր տրամադրելու, և իր բոլոր ընկերները գիտեին, որ բոլոր այն միջոցները, որ նվիրում էին տիկին Ռիտային, ինքը ուղղելու էր բարեգործությանը։ Իր ծննդյան հիմնական իմաստը նա տեսնում էր բարեգործությանը միտված գործողություններում, ինչով էլ ուրախանում էր։ Դա եմ հիշում իր վերջին տարեդարձից՝ մինչև «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկելը։ Շատ ուրախացած էին թե՛ ինքը, թե՛ իր բոլոր ընկերները»։



Խոսելով նախկին առաջին տիկնոջ ֆիզիկական բացակայությունից՝ հաղորդավարն ասաց․

«Իր բացակայությունը մի արտահայտությամբ կարող եմ բնութագրել՝ լույսի բացակայություն, որը մենք օրեցօր ավելի շատ ենք զգում, ինչը վեր է ամեն ինչից։ Դա կյանքում բոլորիս պակասող լույսի բացակայությունն է․ լույս, որը լուսավոր երևույթներին արժանապատիվ ու հավուր պատշաճի զորություն տալու մասին էր, կարևոր իրադարձություններին, մանուկներին, մշակութային կարևոր երևույթներին արձագանքելու մասին էր»,- եզրափակելով զրույցը՝ նշեց Բարսեղյանը։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի