Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
copy image url

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ներքին 3 տարի առաջ - 21:52 20-10-2021

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա նշեց, որ հոգևոր սպասավորները հանգիստ իրականացնում են իրենց հոգևոր աշխատանքը։

«Միայն թե մայիսից մենք ուխտավորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցությունների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կա վեց հոգևորական՝ երեք կուսակրոն քահանա և երեք սարկավագ։ Մենք մշտապես կապի մեջ ենք իրենց հետ։ Հոգևոր սպասավորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։ Խաղաղապահները լիարժեք տիրապետում են իրավիճակին, մեր հոգևորականներն էլ հանգիստ իրենց աղոթական վիճակներում են: Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել»,- ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ նշեց, որ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետաքսե Հակոբյան
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA
19:11 ՔԿ-ից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար
23:34 Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան