Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 05-03-2024

Ադրբեջանցի գերուն պետք է փոխանակեին մեր գերիների հետ. հարցում

Փետրվարի 28-ին ԶԼՄ-ները, հետո ԱԱԾ-ն հայտնեցին, որ Սյունիքի մարզում, Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինծառայող է գերի ընկել։

Օրեր անց, մինչ մարդիկ քննարկում էին, թե ադրբեջանցի գերուն կհանձնեն և, օրինակ, 3 տարի պահվող հայ գերիներից հետ կբերեն, ԱԱԾ-ն հայտնեց, որ զենքով Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին որպես բարի կամքի դրսևորում, հետ կտան։

Երեկ հայտնի դարձավ, որ գերին հետ է վերադարձվել Բաքու։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ օրեր առաջ սահմանը հատած ադրբեջանցուն Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին։

Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ գերուն պետք է փոխանակեին հայ գերիների հետ։

«Ադրբեջանցի գերուն պետք է փոխանակեին մեր գերիների հետ»,-ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում