Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:30 05-03-2024

Քերթելը շարունակվում է. կամավոր սնանկ ճանաչվելը բարդ է ու ծախաստար. փաստաբան 

Կամավոր սնանկության օրենսդրության «բարեփոխումների» հետևանքով շատ մարդիկ փակուղու առաջ են կանգնած։ Սնանկ ճանաչվելու համար՝ ըստ օրենքի, նրանք պետք է ծախսեն զգալի գումար պահանջվող փաստաթղթերի փաթեթը կազմելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների հետևանքով կամավոր սնանկության դիմող անձը միայն լիազորագրային հարցի կարգավորման համար մի ամբողջ կարողություն է ծախսելու։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց փաստաբանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած կամավոր սնանկության համար դիմող անձինք։

«Սնանկությունն օրենքով նախատեսված հնարավորություն է, որ մարդն ասի՝ «Ինչ ունեմ՝ ինձանից վերցրեք, բայց ինձ հանգիստ թողեք»։ Այն պարտքերից ազատվելու և նոր կյանք սկսելու օրինական հնարավորություն է։

Ներկայում դիմելը դժվար է, գրեթե անհնարին։ Օրենքը պահանջում է, որ տեղեկանքը 90 օրից ավելի հին չլինի։ Սակայն դատարանով սնանկ ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը հավաքելը ժամանակատար է, տևում է 4-6 ամիս։ Մինչև մի տեղեկանքը ձեռք ես բերում, մյուսի ժամկետն անցնում է»։

Փատաբանի դիտարկմամբ՝ օրենքը մշակողները, հավանաբար՝ հաշվի չեն առել, որ դիմողը ֆիզիկապես չի կարող նախատեսած 90 օրյա ժամկետում 200 փաստաթուղթ հավաքել։

«Սնանկության դիմողն ասում է՝ «Հերն էլ անիծած, վերցրեք՝ ձեզ պահեք»։ Եթե մարդն իր կամքով եկել է ու ասում, որ ունի պարտք և ի վիճակի չէ մարել, ցանկանում է՝ վերցնեն իր գույքը։ Թող վերցնե՛ն, ինչու՞ են պարտադրում հավաքել այդքան փաստաթղթերն ու այն էլ այդքան բարդ ընթացակարգով։ Ինչո՞ւ են այդքան բեռ դնում մարդու վրա, որը ֆինանսապես և հոգեբանորեն արդեն իսկ վատ վիճակում է»,- ասում է փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացնում է, որ բանկից տեղեկանքի համար վերցնում են 12 հազար դրամ։ Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկանքի համար 18 հազար են պահանջում։ Փաստաթղթեր հավաքելու ընթացակարգը բարդ է ու ծախսատար։ Այդ պատճառով շատ քաղաքացիներ հրաժարվում են օրենքով նախատեսված այս հնարավորությունից և սարքում են կեղծ փաստաթուղթ՝ հարկադիր սնանկ ճանաչվելու համար։

Փատաբանը նշում է նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ դատարանը անհասկանալի պատճառով չի ընդունում կամավոր սնանկ ճանաչվելու դիմումները։ Եվ քաղաքացին ստիպված կրկին է անցնում պահանջվող փաստաթղթեր հավաքելու շրջանը։

«Քերթելու այս պրոցեսը շարունակվելու է։ Սնանկության համար դիմող մարդկանց մեծամասնությունն այս բարդ և վճարումներով լի գործընթացն անցնելու ի վիճակի չէ»,- ամփոփում է թեման փաստաբանը։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:18 Արմավիրի մարզի գյուղերից մեկում մայրը հայտնաբերել է որդու դին․ shamshyan.com
21:45 Գործարարը շարունակում է տատիկին «կալանքի» տակ պահել՝ առանց լույսի ու ջրի
20:00 5-10 հազար դրամի համար ոտնահարվելու է Մայր օրենքը․ մեքենաների ներսը կնկարահանվի
17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
21:20 Բոլորի հետ էլ լավ եմ, բոլորի հետ էլ ինձ կարող են ասոցացնել. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
19:20 Դեկտեմբերին չբացակայեք, բժշկի թուղթը չի անցնելու․ «Երևան սիթին» սպառնում է աշխատողներին
22:45 Հեռացված վարորդները 4 ժամ է՝ սպասում են. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը դեռ չի ընդունել նրանց
23:12 Նոր լուսանկարներ՝ դերասան Կարո Հովհաննիսյանի հարսանիքից
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com